Ես քեզ գտա [Yes qez gyta] lyrics
Ես քեզ գտա [Yes qez gyta] lyrics
Դու, դու իմ սիրելին ես,
Նույնիսկ ավելին ես,
Հոգուս հայելին, իմ միակ
Ու թաքուն իմ երազն ու հույսն ես դու:
Լուռ գաղտնիքը իմ հոգու,
Իմ սրտի անմար դու կրակ,
Սերս ես տեսա քո աչքերում անհուն:
Տաք անձրև, գարնան այգու անուշ մի բույր
Եվ մի օր դարձավ աշխարհը մեզ համար
Մի անսպասելի արյող համբույր:
(Կրկներգ). (x2)
Ամեն ինչ փոխվեց հանկարծ, ես քեզ գտա
Ու կյանքում մեր իրական երազ է սա,
Իմ հոգին ես դու դարձել, ինձ հավատա,
Քո գրկում է տունը իմ, թող իմ սիրտը քեզ մոտ մնա
Դու, դու իմ աննմանն ես
Դու ամենալավն ես
Եվ ապրում եմ ես քեզ համար:
Կյանք ես դու, որ իմ երեկվանն ես,
Իմ հավերժականն ես,
Մեր երկար ճամփին սիրահար
Սերն իմ ես գտա հոգու մեջ քո անհուն,
Երբ գարնան անձրևն էր շուրթերիդ դողում,
Ու դարձավ հեքիաթ աշխարհը այս մի օր՝
Առաջին համբույրն էր մեղավոր:
(Կրկներգ): (x2)
Քեզ մոտ մնա...
Ամեն ինչ փոխվեց հանկարծ
Ես քեզ գտա
Ու կյանքում մեր իրական երազ տեսա
(Կրկներգ): (x2)
- Artist:Arsen Safaryan