Ես սարեն կուգայի [Yes saren kugayi] lyrics
Songs
2024-12-24 12:44:36
Ես սարեն կուգայի [Yes saren kugayi] lyrics
Ես սարեն կուգայի,
Դուն դուռը բացիր.
Ձեռդ ծոցդ տարար,
Ա՜խ արիր, լացիր:
Վա՜յ, վա՜յ, վա՜յ, վառվում եմ,
Վա՜յ, վա՜յ, վա՜յ, հալվում եմ,
Հալվում, վառվում եմ:
Ես մի պինդ պաղ էի,
Դու մրմուռ լացիր.
Քո հրեղեն արցունքով
Ինձի հալեցիր:
Վա՜յ, վա՜յ, վա՜յ, վառվում եմ,
Վա՜յ, վա՜յ, վա՜յ, հալվում եմ,
Հալվում, վառվում եմ:
Ես մի չոր ծառ էի,
Դու գարնան արեւ.
Քո սիրով ծաղկեցավ
Իմ ճյուղն ու տերեւ:
Վա՜յ, վա՜յ, վա՜յ, վառվում եմ,
Վա՜յ, վա՜յ, վա՜յ, հալվում եմ,
Հալվում, վառվում եմ:.
Թե ինձ չէիր առնի,
Ինչո՞ւ սիրեցիր.
Մի բուռ կրակ եղար,
Սիրտս էրեցիր:
Վա՜յ, վա՜յ, վա՜յ, վառվում եմ,
Վա՜յ, վա՜յ, վա՜յ, հալվում եմ,
Հալվում, վառվում եմ:
- Artist:Armenian Folk