Յիս Քու Ղիմեթըն Չիմ Գիդի [Yis Ku Ghimetyn Chim Gidi] [English translation]
Songs
2024-11-25 00:22:15
Յիս Քու Ղիմեթըն Չիմ Գիդի [Yis Ku Ghimetyn Chim Gidi] [English translation]
Յիս քու ղիմեթըն չիմ գիդի՝
ջավահիր քարին նման իս.
Տեսնողին Մեջլում կու շինիս՝
Լեյլու դիդարի նման իս:
Աշխարումըս իմըն դուն իս,
Բեմուրվաթ իս, մուրվաթ չունիս.
Պըռոշնիրտ՝ նաբաթ ունիս,
Ղանդ ու շաքարի նման իս:
Մազիրտ նըման ռեհանի,
Դուն ուրիշի ալ մի անի,
Ռահմ արա, հոքիս մի հանի՝
Մուրվաթով յարի նման իս:
Դադա պիտի՝ թարիփըտ ասե.
Ակռեքըտ յաղութ-ալմաս է,
Ռանգըտ փըռանգի ատլաս է,
Զար-ղալամքարի նըման իս:
Վու՞նց դիմանամ էսչափ չարին՝
Աչկեմես կաթում է արին.
Սայաթ-Նովա, նազլու յարին՝
Գընած նոքարի նման իս:
- Artist:Charles Aznavour