You'll Never Leave Harlan Alive [Armenian translation]

Songs   2025-12-07 23:14:28

You'll Never Leave Harlan Alive [Armenian translation]

Արևելյան Կենտուկիի մութ բլուրների վրա՝

Այնտեղից, ուր ես եմ սերում,

Եւ այնտեղ, ուր գերեզմանաքարին կարդացի՝

Դու երբեք Հարլանը ողջ չես լքի:

Օհ, պապիկիս հայրը իջավ

Կատարին Սարից

Եվ առաջարկեց Թիլի Հելթոնին ամուսնանալ,

Ասաց՝ կուզե՞ս ինձ հետ փախչել

Այս հովտից,

Թե՞ մենք երբեք Հարլանը ողջ չենք լքի:

Ուր արևը ծագում է առավոտյան տասին

Եւ արևը մայր է մտնում ցերեկը երեքին,

Եւ դու լցնում ես բաժակդ ինչ-որ դառը խմիչքով

Եվ կյանքդ ես վատնում՝ մտածելով միայն փախուստի մասին:

Ոչ ոք չգիտեր, որ այս սարերում ածուխ կա,

Քանի դեռ մեկը չժամանեց հյուսիս-արևելքից՝

Թափահարելով հարյուր դոլլարանոցները,

Ասելով, թե կվճարի մեր հանածոների համար,

Բայց նա այդպես էլ Հարլանը ողջ չլքեց:

Տատիկը վաճառեց ամենը ու գնաց

Արևմուտք դեպի Փայնվիլ՝

Մեծ Րիչլենդ գետի մոտ մի ֆերմա:

Գրազ կգամ, որ նրանք ջիգա էին պարում ու երգում նոր երգը՝

Ո՞վ ասաց, մենք Հարլանը ողջ չենք լքի:

Եկան ծանր ժամանակներ, ու ծխախոտը չէր վաճառվում,

Իսկ պապիկը գիտեր՝ ինչ է պետք անել ողջ մնալու համար,

Ու գնաց նա Հարլան՝ ածուխը հայթհայթելով

Գումարը տատիկին ուղարկելու,

Բայց ինքը այդպես էլ Հարլանը ողջ չլքեց:

Ուր արևը ծագում է առավոտյան տասին

Եւ արևը մայր է մտնում ցերեկը երեքին,

Եւ դու լցնում ես բաժակդ ինչ-որ դառը խմիչքով

Եվ կյանքդ ես վատնում՝ մտածելով միայն փախուստի մասին:

Ուր արևը ծագում է առավոտյան տասին

Եւ արևը մայր է մտնում ցերեկը երեքին

Եւ դու լցնում ես բաժակդ ինչ-որ դառը խմիչքով

Եվ կյանքդ ես վատնում՝ գերեզմանիցդ ածուխ հայթհայթելով:

Արևելյան Կենտուկիի մութ բլուրների վրա՝

Այնտեղից, ուր ես եմ սերում

Եւ այնտեղ, ուր գերեզմանաքարին կարդացի՝

Դու երբեք Հարլանը ողջ չես լքի:

Brad Paisley more
  • country:United States
  • Languages:English
  • Genre:Country music, Rock, Singer-songwriter
  • Official site:http://www.bradpaisley.com/
  • Wiki:http://en.wikipedia.org/wiki/Brad_Paisley
Brad Paisley Lyrics more
Brad Paisley Featuring Lyrics more
Excellent Songs recommendation
Popular Songs
Artists
Songs