Զեպյուրի Նման [Zepyuri Nman] [English translation]
Songs
2024-12-28 01:18:23
Զեպյուրի Նման [Zepyuri Nman] [English translation]
Զեփյուռ կդառնամ՝ մեղմիկ աննման,
Սարերից կիջնեմ նստեմ քո դռան,
Սիրուցդ վառված ասպետի նման՝
Թուրըս կդնեմ քո այգու դռան:
Ու քեզ կհսկեմ գիշեր ու ցերեկ,
Մենակ թե, յա՛ր ջան, շուտ-շուտ այգին եկ,
Որ նայեմ ես քեզ, կարոտս առնեմ,
Սիրուցդ արբած՝ մեռնեմ քո դռան:
Գարուն կդառնամ՝ մտնեմ քո այգին,
Բլբուլի նման փարվեմ քո վարդին.
Քո Շահենն եմ, յա՛ր, հազար խաղերով,
Եկել եմ դուռդ՝ մատաղ քո կյանքին:
Էլի կհսկեմ գիշեր ու ցերեկ,
Մենակ թե, յա՛ր ջան, շուտ-շուտ այգին եկ,
Որ նայեմ ես քեզ, կարոտս առնեմ,
Սիրուցդ արբած՝ մեռնեմ քո դռան:
- Artist:Arpi