Ինչ անեմ [Inch anem] lyrics

Songs   2024-07-07 01:52:45

Ինչ անեմ [Inch anem] lyrics

Բարձունք ելնող իմ խենթ սիրտը կրակ է, ի՞նչ անեմ,

Մեկ մոլեգնող, մեկ հանգիստ է, մեկ կարոտ է, ի՞նչ անեմ,

Սիրո ճամփի խոր վշտերից արծաթվել են մազերս,

Հոգուս խորքում դեռ վաղ գարնան առավոտ է, ի՞նչ անեմ։

Չեն լռում հուշերս ,

Աղմկուն կրակներս ,

Կյանքի հետ կենսալի ,

Վառվում են տենչերս ,

Ա՜խ, ա՜խ, ի՞նչ անեմ։

Սիրող սիրտը անտակ ծով է, խորքը գտնել չի լինի,

Սիրող սիրտը սարի հով է, ձայնը լսել չի լինի,

Թեկուզ երկնի խորքը սուզվես, հիմքը գտնել չի լինի,

Սերս ինձնից հեռացել է, վշտի ծով է, ինչ անեմ։

Երազ աչքով յարիս տեսա, նախշ-նկարին կարոտ եմ,

Գարնան գրկում ծաղիկ դառած, ծաղիկներին կարոտ եմ,

Աստղիկ դառնամ՝ ցող տամ ծաղկանց, բուրմունքներին կարոտ եմ,

Աշոտն ասաց՝ ծաղիկները շող-շաղոտ են, ի՞նչ անեմ։

Չեն լռում հուշերս ,

Աղմկուն կրակներս ,

Կյանքի հետ կենսալի

Վառվում են տենչերս ,

Ա՜խ, ա՜խ, ի՞նչ անեմ։

Gusan Ashot more
  • country:Armenia
  • Languages:Armenian
  • Genre:Folk
  • Official site:
  • Wiki:https://hy.wikipedia.org/wiki/%D4%B3%D5%B8%D6%82%D5%BD%D5%A1%D5%B6_%D4%B1%D5%B7%D5%B8%D5%BF
Gusan Ashot Lyrics more
Excellent Songs recommendation
Popular Songs
Artists
Songs