Hier Encore [Armenian translation]
Hier Encore [Armenian translation]
Դեռ երեկ
Քսան տարեկան
Օրերս էի մսխում
Ու կյանքի հետ խաղում
Ասես սիրո մի խաղ
Գիշերներ լուսացնում
Առանց զգալու ավաղ
Որ կյանքս էր զուր անցնում
Ծրագրերս դարձան
դղյակներ ավազե
Հույսերս մեկ առ մեկ
թռան քամուն տրված
Ու չգիտեմ այսօր
ու՞ր դեպի ու՞ր վազեմ
Հայացքս երկնքին
սիրտս հողին հառած
Դեռ երեկ
քսան տարեկան
Օրերս էի վատնում
Կարծելով թե դրանք
Անվերջ են անհատնում
եւ ժամանակն անսպառ
Անմիտ վազքի մեջ այդ
Մնացի հեւասպառ
Անցյալն անտեսելով
վաղվա հույսով ընդմիշտ
Իմ "ես"-ն էի անվերջ
հոլովում ու շեշտում
Ու իմ կարծիքն էի
միայն համարում ճիշտ
Երբ ես աշխարհն էի
հեշտ ու հանգիստ դատում
Դեռ երեկ
Քսան տարեկան
Բայց կյանքս զուր անցավ
Անմիտ էի այնքան
Ու իմ սրտում ոչինչ
Այն չթողեց ավաղ
Միայն դեմքիս կնճիռ
Հոգուս ձանձրույթի վախ
Ու սերերս մեռան
դեռ անգամ չծնված
Ընկերներս չկան
հեռացել են անդարձ
Ու մի անդունդ է խոր
ահա բացվել իմ շուրջ
Իմ կյանքն ու իմ ջահել
տարիներն էին փուչ
Երբեք չհասկացա
Որն էր վատ որը լավ
Ժպիտս արցունքոտ
Աչքիս մեջ քարացավ
Եվ ու՞ր է ու՞ր հիմա
Անցյալն իմ քսանամյա
- Artist:Charles Aznavour