Կյանքի կարուսել [Kyanqi karusel] [Norwegian translation]
Songs
2024-11-14 21:01:54
Կյանքի կարուսել [Kyanqi karusel] [Norwegian translation]
(Տուն 1).
Ա՜խ, ինչ դժվար էր բաժանման պահին,
Վերջին խոսքերն էի ասում իմ յարին,
Թողեց, հեռացավ արցունքն աչքերին
Ու պատճառ դարձավ սրտիս վերքերի...
Անկեղծ սիրելը շատ դժվար բան է`
Սիրող տղայի հոգին կհանե,
Երդվում եմ, երբեք չեմ սիրի կյանքում,
Որպեսզի բուժեմ ցավերն իմ հոգու։
(Կրկներգ).
Պտտվի՛ր կյանքի կարուսել,
Սիրո կարոտից այս երգն եմ հյուսել,
Դե՛ ժպտա բախտ իմ խռոված,
Թող, որ հանդարտվի հոգիս մոլորված։ (x2)
(Տուն 2).
Ու առանց սիրո տառապում եմ ես,
Սիրած յարիս եմ տենչում խենթի պես,
Նույնիսկ ուզում եմ տեսնել երազում,
Բայց նրա մասին երազ չեմ տեսնում...
Ա՜խ, ինչո՞ւ սերս հուշ-երազ դարձավ,
Կարծես չի տեսել կյանքում վիշտ ու ցավ,
Երդվում եմ, երբեք չեմ սիրի կյանքում,
Որպեսզի բուժեմ ցավերն իմ հոգու։
(Կրկներգ)։
(Տուն 2)։
(Կրկներգ)։
- Artist:Harout Pamboukjian
- Album:Vol. 8 - «Գետի այն ափին» (1981)